«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի «A» սերիայի 38-րդ տուրի՝ «Տորինոյի» (3։0) խաղից հետո հրաժարվել է մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին և լրագրողների հետ շփվելուց, հայտնում է DAZN-ը և Sky Sport Italia-ն։
Այդպիսի որոշում է կայացվել հռոմեական ակումբի ղեկավարության հետ համաձայնեցնելուց հետո։ Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ դա կօգնի Մոուրինյոյին և թիմին կենտրոնանալ մայիսի 25-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Ֆեյնորդի» հետ հանդիպման վրա։