«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին, համաձայնացրել է «Յուվենտուսի» հետ իր պայմանագրի պայմանները, հայտնում են իտալական ԶԼՄ-ները։
La Gazzetta dello Sport-ը, Sportitalia-ն և այլ աղբյուրները պնդում են, որ կողմերը պայմանավորվել են 3 տարվա պայմանագիր կնքել տարեկան 10 մլն․ եվրո աշխատավարձով՝ առանց հաշվի առնելու Պոգբայի ելույթների և արդյունավետության հետ կապված պարգևավճարները։
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին», սակայն Պոգբան նախընտրել է վերադառնալ ակումբ, որտեղ նա իրեն իսկապես երջանիկ էր զգում և ցուցադրում էր իր լավագույն խաղը։