Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի Լա լիգայի 38-րդ տուրի՝ «Բետիսի» (0։0) հետ խաղից հետո հայտնել է, որ թիմի պաշտպան Դավիդ Ալաբան կխաղա ՉԼ-ի եզրափակչում։ Նշենք, որ այս խաղում Ալաբան բացակայում էր։
«ՉԼ-ի եզրափակչում նա 100 %-ով կխաղա։ Այսօր պետք չէր ռիսկի դիմել։ Եզրափակչում կարևոր է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունը, այլև վարպետությունն ու փարձը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Ալաբան վնասվածք էր ստացել ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» (3։4) հետ առաջին խաղում։