«Ռեալի» նախագահը թիմի ֆուտբոլիստներին հայտնել է, որ Մբապեն կմնա ՊՍԺ-ում

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդերձարանում թիմին հայտնել է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում մնում է ՊՍԺ-ում: Այս մասին հայտարարել է իսպանացի հայտնի ֆուտբոլային փորձագետ և լրագրող Գիյոմ Բալագը։

Բալագը իր թվիթերյան հաջորդ հրապարկման մեջ ավելացրել է, որ «Ռեալն» ու ՊՍԺ-ն պատրաստ են եղել Մբապեին պայմանագիրը ստորագրելու համար տալ 150 մլն․ եվրո պարգևավճար և կատարել նրա այլ պահանջները։

Թե հատկապես ինչն է խաղացել փարիզցիների օգտին, Բալագեն չի հստակեցրել։

Ավելի վաղ Կիլիան Մբապեի մայրը հայտնել էր, որ Մադրիդի և Փարիզի ակումբները նույն առաջարկներն են արել: