«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չգիտի, թե արդյոք հարձակվող Կիլիան Մբապեն կմնա թիմում։
«Ես չգիտեմ Կիլիանի որոշումը, ուստի չեմ կարող խոսել այդ մասին: Սա Մբապեի և «Պարի Սեն Ժերմենի» անձնական գործն է: Վերջին շրջանում շատ խոսակցություններ են պտտվում, բայց ես հարգում եմ թե՛ ակումբի, թե՛ խաղացողի դիրքորոշումը։ Այս թեմայով միշտ պետք է բարձրաձայնի ակումբը, իսկ այս դեպքում՝ նաև խաղացողը։ Եթե նույնիսկ իմանայի նրա որոշման մասին, ապա հայտարարություններ չէի անի, քանի որ ես մարզիչ եմ, և դա իմ իրավասությունների մեջ չէ։
Իհարկե, ես ցանկանում եմ, որ Մբապեն մի քանի տարի խաղա ՊՍԺ-ում, բայց ես չեմ կարող ստել, քանի որ տեղեկություն չունեմ: Չգիտեմ՝ ինչ կլինի։ Ես թիմի մարզիչն եմ և ցանկանում էի, որ Կիլիանը մնար մեզ հետ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։