«Ռոման» Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր

«Ռոման» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց ու Իտալիայի առաջնությունում ընդհատեց առանց հաղթանակների շարքը։ «A» Սերիայի 38-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Տորինոյին» (3:0): Այս հաղթանակը հռոմեացիների համար առաջինն էր վերջին վեց հանդիպումներում։ Մինչ այս «Ռոման» երեք անգամ ոչ-ոքի էր խաղացել, երկու անգամ էլ պարտվել էր։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին թիմը կխաղա Կոնֆերենց լիգայի եզրափակչում՝ «Ֆեյենորդի» հետ։ Մոուրինյոյի համար սա առաջին մրցաշրջանն է հռոմեացիների գլխավորությամբ։