Քատարի էմիրը հաջորդ շաբաթ կժամանի Փարիզ՝ Զիդանին «Պարի Սեն Ժերմենում» նշանակելու համար

«Պարի Սեն Ժերմենը» դիտարկում է Զինեդին Զիդանին գլխավոր մարզիչ նշանակելու հարցը։ Դրա համար Կատարի էմիրը հաջորդ շաբաթ թռչելու է Փարիզ։ Նա բանակցություններ կվարի, որոնք պետք է ավարտվեն Զիդանի ստորագրությամբ: Զիդանը չի աշխատում անցյալ տարվանից, երբ հեռացավ Մադրիդի «Ռեալից»։