Անխել Դի Մարիան պաշտոնապես լքում է «Պարի Սեն Ժերմենը»: Փարիզյան ակումբն իր կայքում մամուլի հաղորդագրություն է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով արգենտինացուն։
Կիսապաշտպանը յոթ մրցաշրջան է անցկացրել թիմում՝ 2015 թվականին տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդից»: Ընդհանուր առմամբ փարիզցիների կազմում նա անցկացրել է 294 հանդիպում, խփել 91 գոլ և կատարել 111 գոլային փոխանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա կիսապաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Յուվենտուս»։