«Ռեալն» ու «Բետիսը» միմյանց համար պատվո միջանցքներ են կազմակերպել (VIDEO)

«Ռեալն» ու «Բետիսը» միմյանց պատվել են Լա Լիգայի 38-րդ տուրի հանդիպումից առաջ։ Մադրիդցիներն այս մրցաշրջանում Իսպանիայի գավաթը նվաճած մրցակցի համար պատվո միջանցք են կազմակերպել, իսկ սեւիլիացիները շնորհավորել են Մադրիդի «Ռեալին» ազգային առաջնությունում հաղթելու կապակցությամբ։