«Յուվենտուսը» չի ցանկանում վերադարձնել ԵԼ եզրափակչում 11-մետրանոցը չիրացրած Ռեմսիին

«Յուվենտուսը» ցանկանում է խզել պայմանագիրը կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հետ։ Թուրինյան ակումբը բանակցություններ է վարում 31-ամյա խաղացողի հետ համագործակցությունը վաղաժամկետ դադարեցնելու շուրջ։ Ուելսցին ձմռանը վարձավճարով տեղափոխվեց «Ռեյնջերս» և թիմի հետ հասավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ հետխաղյա շարքում վրիպեց 11-մետրանոցից։

Շոտլանդական ակումբը չի պատրաստվում գնել Ռեմսիին. Ֆուտբոլիստի պայմանագիրը բյանկոներիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։