Մորատան պետք չէ ոչ մեկի. Իսպանացին ստիպված է թիմ փնտրել

Հարձակվող Ալվարո Մորատան մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Յուվենտուսը»։ Թուրինյան ակումբը ծանուցել է 29-ամյա հարձակվողին, որ նրան չեն գնի Մադրիդի «Ատլետիկոյից»։

«Յուվեն» իսպանացու հետ պայմանագիր կնքեց երկու տարի առաջ: Պայմանագիրը ներառում էր 35 միլիոն եվրոյի գնման տարբերակ: Սպասվում է, որ այժմ Մորատան կվերադառնա Մադրիդի «Ատլետիկո», սակայն գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի պատրաստվում դա անել:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «A» Սերիայում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ: