«Բավարիան» Լևանդովսկիին փոխարինող է գտել «Էվերթոնում»

«Բավարիան» ամռանը կարող է  գնել «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնին, հայտնում է Spox-ը։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, ով ամենայն հավանականությամբ ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա», և որպես նրան փոխարինող դիտարկում է Ռիշարլիսոնին, որի գործակալի հետ արդեն կապ է հաստատել։

Ռիշարլիսոնի գործող պայմանագիրը «Էվերթոնի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Նա այս մրցաշրջանում «Էվերթոնի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն․ եվրո։