«Կփորձեմ համոզել Դիբալային տեղափոխվել «Ռոմա». Ֆրանչեսկո Տոտտի

Ֆրանչեսկո Տոտտին ցանկանում է համոզել Պաուլո Դիբալային տեղափոխվել «Ռոմա»։ Արգենտինացին մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսից» կհեռանա անվճար տրանսֆերով՝ չհամաձայնելով նոր պայմանագրի հետ։

«Տեսնենք՝ կարո՞ղ եմ նրան Հռոմ բերել։ Երկուշաբթի կհանդիպենք, կփորձեմ համոզել նրան։ Միլանում կլինենք Սամուել Էտո՛Օ-ի բարեգործական հանդիպմանը, միասին կխաղանք, ես նրան խորհուրդ կտամ։

Ես կփորձեմ նրան ինչ-որ բան փոխանցել, հուսով եմ՝ կհաջողվի։ Սա այն դեպքում, եթե Ռոման համաձայնի ինձ հետ»,- ասել է հռոմեացիների լեգենդար ավագը։