Վան Դեյկն ու Սալահը վերադարձել են ընդհանուր խումբ

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահն ու պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը վերադարձել են ընդհանուր խումբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել մայիսի 14-ին կայացած Անգլիայի գավաթի եզրափակչի՝ «Չելսիի» հետ հանդիպմանը, որում «Լիվերպուլը» հաղթել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածներով։

Տեղեկացնենք, որ «Լիվերպուլը»  ԱՊԼ-ի վերջին տուրում մայիսի 22-ին կմրցի «Վուլվերհեմպթոնի», իսկ մայիսի 28-ին՝ ՉԼ-ի եզրափակչում՝ Մադրիդի «Ռեալի» հետ։