Արգենտինան հրապարակել է հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի Իտալիայի ընտրանու հետ հանդիպմանը

Արգենտինան հրապարակել է հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի Իտալիայի ընտրանու հետ հանդիպմանը։ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի գործող չեմպիոնները միմյանց դեմ կմրցեն հունիսի 1-ին «Ուեմբլի» մարզադաշտում։

Դարպասապահներ․ Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Խուան Մուսո («Ատալանտա»), Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլլա»), Խերոնիմո Ռուլի («Վիլյառեալ»)

Պաշտպաններ․ Գոնսալո Մոնտել, Մարկոս Ակունյա ( երկուսն էլ «Սևիլիա»), Նաուել Մոլինա, Նեուեն Պերես ( երկուսն էլ «Ուդինեզե»), Խուան Ֆոյտ («Վիլյառեալ»), Հերման Պեսելյա («Բետիս»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Լիսանդրո Մարտինես, Նիկոլաս Տալյաֆիկո ( երկուսն էլ «Այաքս»), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Մարկոս Սենեսի («Ֆեյնորդ»)

Կիսապաշտպաններ․ Գիդո Ռոդրիգես («Բետիս»), Ալեքսիս Մակալիստեր («Բրայթոն»), Ռոդրիգո Դե Պաուլ («Ատլետիկո»), Էքսեկիել Պալասիոս («Բայեր»), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Պապու Գոմես («Սևիլիա»), Անխել Դի Մարիա ( ՊՍԺ), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»)

Հարձակվողներ․ Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Լիոնել Մեսսի (ՊՍԺ), Լաուտարո Մարտինես, Խոակին Կորեա ( երկուսն էլ «Ինտեր»), Անխել Կորեա («Ատլետիկո»), Խուլիան Ալվարես («Ռիվեր Փլեյթ»)