«Ատլետիկոյի» նախագահը հայտնել է, որ Գրիզմանը կմնա թիմում

Մրցաշրջանի ավարտից հետո Անտուան Գրիզմանը կմնա «Ատլետիկո» Մադրիդում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես է գալիս վարձավճարով և հանդիսանում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրիզմանը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։ Սակայն «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հայտարարել է, որ 31-ամյա Գրիզմանը մնում է  թիմում։

«Ինձ համար Գրիզմանը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա պայմանագիր ունի «Ատլետիկոյի» հետ և կմա թիմում» ,- ասել է Սերեսոն Marca-ի հետ զրույցում։