ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին թիմում պահելու համար խոշոր առաջարկ է արել։
Eurosport.es-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը 23-ամյա ֆուտբոլիստին պայմանագիրը երկարաձգելու համար առաջարկել է 300 մլն․ եվրո պարգևավճար և տարեկան 100 մլն․ եվրո աշխատավարձ։ Բացի այդ, աղբյուրի տվյալներով, Մբապեն կկարողանա տնօրինել իմիջային իրավունքների մեծ մասը։
Հիշեցնենք, որ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվումէ հունիսի 30-ին։