Նիկոլյա Պեպեն հրաժարվել է իր գործակալի ծառայություններից

«Արսենալի» կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա  Պեպեն հայտարարել է գործակալի փոփոխության մասին և սկսել է համագործակցել LF360 Louis Ferrer գործակալության հետ, հայտնում է Sky Sports պարբերականը։

Նշենք, որ ֆուտբոլիստի կարիերայի ամենամեծ տեղափոխությունը կազմակերպել էր հենց  նախկին գործակալը, երբ խաղացողը 2019 թվականին «Լիլից» ուղևորվել էր «Արսենալ»՝ «Զինագործների» համար ռեկորդային 79 միլիոն եվրոյի դիմաց։

26-ամյա եզրայինը ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։