«Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ասել է, թե որ որակներով պետք է օժտված լինի խաղացողը, որ համարվի իդեալական ֆուտբոլիստ։
- Կատարյալ խաղացողը պետք է ունենա՝ Ռոնալդուի կազմվածքը, Իբրահիմովիչի առաձգականությունը, Ռամոսի գլխով հարվածը, Մբապեի արագությունը, Մեսսիի ձախ ոտքը, իմ աջ ոտքը, Լևանդովսկիի դիրքի զգացողությունը, Կանտեի հարվածները և Վերատիի կրեատիվությունը,-Նեյմարի խոսքերն է մեջբերում France Football պարբերականը։
Նշենք, որ փարիզյան թիմում են հանդես գալիս նշված խաղացողներից չորսը՝ Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին, Նեյմարը, և Մարկո Վերատին։