«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է ավտովթարից

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Մաքսի Ռոլոնը ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է 27 տարեկան հասակում, հայտնում է Goal պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը եղել է եղբոր հետ, երբ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, երկուսն էլ տեղում մահացել են։

Տեղեկացնենք, որ Ռոլոնը խաղացել է կատալոնական ակումբի երիտասարդական թիմում, ինչպես նաև պաշտպանել է հարավամերիկյան մի քանի ակումբների գույները։