«Դժվար էր «Չելսիից» հեռանալու մասին որոշում կայացնելը»․ Ռյուդիգեր

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, ով ամռանը կհեռանա թիմից, խոստովանել է, որ թիմից հեռանալու որոշումը իրեն դժվարությամբ է տրվել։

« Չեմ ցանկանում մանրամասնել, թե արդյոք կարող էի մնալ «Չելսիում», եթե չլինեին պատժամիջոցները։ Այդպիսի հնարավորություն կար, բայց խնդիրը պատժամիջոցների մեջ չէ։ Սա միակողմանի պատմություն չէ։ «Չելսին»  հիանալի էր ինձ համար, ես էլ համապատասխանում էի  ակումբին։ Ես շատ շնորհակալ եմ։ Այստեղ ես դարձա տղամարդ, իմ երեխաները ծնվել են Լոնդոնում։  «Չելսին»   միշտ առանձնահատուկ ակումբ կլինի ինձ համար։

Այս հինգ տարիների ընթացքում տեղի են ունեցել վերելքներ և անկումներ։ Շատ դրական պահեր կային, այդ պատճառով էլ ավելի վշտացած էի Անգլիայի գավաթի եզրափակիչում կրած պարտությունից հետո, քանի որ ցանկանում էի, որ այս պատմության վերջն ուրիշ լիներ։ Ինձ համար դժվար էր որոշում կայացնել հեռանալու մասին։ Ես թիմին տվեցի ամեն ինչ։ Այժմ սպասում եմ նոր մարտահրավերի» , —  Ռյուդիգերի խոսքերն է  մեջբերում Football․London-ը։