«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է The Mirror-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ դա պնդում է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Կանտեի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Նա այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 40 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն․ եվրո։