«Բարսելոնան» հանդես կգա մանուշակագույն համազգեստով՝ ի նշան բողոքի ԼԳՊՏ ֆոբիայի

«Բարսելոնայի» կանանց և տղամարդկանց  թիմերը առաջիկա հանդիպումները կանցկացնեն մանուշակագույն համազգեստով, հայտնում է Sport.es-ը։

Այս ակցիան նվիրված կլինի ԼԳԲՏ ֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան, որը կնշվի մայիսի 17-ին: Այս ակցիան կազմակերպվել է ակումբի բազմազանության և ներառականության վարչության կողմից։

Բացի այդ, այս դեպարտամենտը մայիսի ընթացքում կազմակերպել է ևս մի քանի միջոցառումներ ՝ նպատակ ունենալով հաստատել ակումբի հավատարմությունը խտրականության դեմ պայքարին և փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ սոցիալական իրազեկվածության բարձրացմանը:

Տեղեկացնենք, որ մայիսի 15-ին «Բարսելոնայի» կանանց թիմը կմրցի «Ատլետիկոյի», իսկ տղամարդկանցը՝ «Խետաֆեի» հետ։