Լեհաստանի ընթացիկ առաջնության նախավերջին տուրում «Պոգոնը» Գդանսկում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Լեխիայի» հետ: Հյուրերի կազմում երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկավ Վահան Բիչախչյանը:

Կայացած 33 տուրից հետո «Պոգոնը» վաստակած 64 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: «Լեխը» արդեն ապահովել է չեմպիոնությունը (71), երկրորդ տեղում «Ռակուվն» է վաստակած 66 միավորով: