«Այն էր, ինչ կյանքում գոնե մեկ անգամ պետք էր տեսնել». Հալանդը հրաժեշտ տվեց «Բորուսիային»

Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իր վերջին խաղից հետո հրաժեշտ է տվել դորտմունդյան ակումբին։ Նորվեգացի հարձակվողը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Մանչեսթեր Սիթիում»:

«Այս մարզաշապիկը կրելը մեծ պատիվ էր և մեծ հաճույք։ Անմոռանալի պահեր ունեցա Դորտմունդի «Բորուսիայում»։ Ես այստեղ հանդիպեցի յուրահատուկ մարդկանց և արտասովոր խաղացողների, էլ չեմ խոսում երկրպագուների մասին, որոնք միշտ եղել են մեր 12-րդ խաղացողը։ Դեղին պատն իսկապես անհավանական բան է: Սա այն է, ինչ դուք պետք է տեսնեք կյանքում գոնե մեկ անգամ: Ես երբեք չեմ մոռանա այս ամենից! Շնորհակալություն բոլորին»,- սոցցանցերում գրել է Հaլանդը։

Ընդհանուր առմամբ, Հոլանդը դորտմունդյան ակումբի կազմում անցկացրած 89 խաղում խփել է 86 գոլ։