«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ամռանը դիտարկել հարձակվող Գաբրիել Ժեզուսի վաճառքը։
Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» նախատեսում է 25-ամյա բրազիլացու վաճառքից 50-60 միլիոն եվրո վաստակել, նույնիսկ եթե նրա պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը, չերկարաձգվի։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Ժեզուսի ծառայություններով: