Ռոնալդուն պատմել է, թե երբ կարող է ավարտել կարիերան

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Ֆրանկ Խալիդի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերան։

  • Ես խոսում էի տղայիս հետ, և նա ինձ ասաց, Հայրիկ խաղա ևս մի քանի տարի: Ես ուզում եմ խաղալ քեզ հետ: Հեշտ չի լինի, բայց ես կփորձեմ կատարել նրա խնդրանքը,- ասել է Ռոնալդուն։

Նշենք, որ 37-ամյա պորտուգալացու որդին` Կրիշտիանու կրտսերը ամռանը կդառնա 12 տարեկան։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պայմանագրի ժամկետը մանկունյական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։