«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի գրանցած արդյունքների մասին։
« Մի կողմից, ակնհայտ է, որ ամեն ինչ հաղթելը գրեթե անհնարին է, համենայնդեպս դա շատ դժվար է։ Մյուս կողմից պետք է նայենք, թե արդեն ինչ ենք մենք հաղթել, և մտածել, արդյոք դա հոջղություն է։ Դեռ այս մրցաշրջանը մեզ համար հաջող է ընթանում։ Բայց, եթե այս մրցաշրջանում այլևս տիտղոս չնվաճենք, ապա այն անհաջող կհամարվի։
Մենք արդեն հաղթել ենք Լիգայի գավաթը, բայց մենք «Լիվերպուլն» ենք՝ համաշխարհային մակարդակի թիմ։ Այդ պատճառով դժվար է մրցաշրջանը համարել բացարձակ հաջողված, եթե դու հաղթել ես միայն Լիգայի գավաթում, և դուրս ես եկել այլ մրցաշարերի եզրափակիչ։ Եվ դա մենք գիտենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Տեղեկացնենք, որ «Լիվերպուլը» նախ մայիսի 14-ին Անգլիայի գավաթի եզրափակչում կմրցի «Չելսիի», իսկ մայիսի 28-ին ՉԼ-ի եզրափակչում՝ «Ռեալի» հետ։