ՊՍԺ-ն ընտրել է Ջանլուիջի Դոնարումային

ՊՍԺ-ն ընտրել է Ջանլուիջի Դոնարումային, այ ոչ թե Կեյլոր Նավասին։ Փարիզյան ակումբը ամռանը պետք է գլուխ հանի իր բազմաթիվ դարպասապահներից։ Այսպիսով ՊՍԺ-ն մտադիր է  հրաժարվել Կեյլոր Նավասից, Սերխիո Ռիկոյից, Մարչինա Բուլկիից և Ալֆոնսո Արեոլայից, և Դոնարումային դարձնել համար մեկ դարպասապահը։

Մինչև վերջերս դարպասապահների հարցը ՊՍԺ-ում ամենագլխավոր թեմաներից էր համարվում։ Մայիսի 12-ին France Press-ին տված հարցազրույցում Դոնարուման հիշատակել է Կեյլոր Նավասի հետ մրցակցության մասին, և նշել էր, ինչպես և Նավասը, որ նրանց փոխնեփոխ խաղալը երկար չի կարող շարունակվել։