«Ռեալը» մոտ է Վինիսիուսի պայմանագիրը երկարաձգելուն

«Ռեալը» մոտ է Վինիսիուս Ջունիորի պայմանագիրը երկարաձգելուն։ Ընթանում է բանակցությունների ավարտական փուլը։

Տեղեկացնենք, որ Վինիսիուսի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, իսկ նոր պայմանագրով այն կգործի մինչև 2028 թվականը, նրա աշխատավարձը 4 մլն․ եվրոյից կհասնի 10 մլն․ եվրոյի, իսկ հրաժարագինը 350 մլն․ եվրոյից կհասնի 1 մլրդ․ Եվրոյի։