«Բենֆիկան» դարձավ Պորտուգալիայի առաջնության բրոնզե մեդալակիր

«Բենֆիկան» այս մրցաշրջանի  վերջին հանդիպումն է անցկացրել Պորտուգալիայի առաջնությունում։ Լիսաբոնցիները հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել են «Պակուշ դե Ֆերեյրային»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էնրիկե Արաուխոն։

Այսպիսով, «Բենֆիկան»  վաստակած 74 միավորով  դարձավ Պորտուգալիայի առաջնության բրոնզե մեդալակիր, երկրորդը՝ «Սպորտինգն» է, իսկ առաջին հորիզոնականը զաղեցրեց «Պորտուն»։