«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, նա գործնականում պայմանավորվել է լոնդոնցիների հետ, հայտնում է Sport Mediaset-ը։
Պերիշիչի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը պատրաստվում է ևս մեկ տարով այն երկարաձգել։ Սակայն, եթե դա տեղի չունենա, ապա Պերիշիչը «Չելսիին» բաժին կհասնի անվճար։
Ավելի վաղ Պերիշիչը քննադատել էր «Ինտերի» ղեկավարությանը, որը չի շտապում պայմանագրի երկարաձգման հարցում։ Պերիշիչը պահանջում է երկամյա պայմանագիր՝ տարեկան 6 մլն․ եվրո աշխատավարձով, բայց նրան առաջարկում են 4,5 մլն․ եվրո։ Ուստի շատ հնարավոր է, որ 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ամռանը կտեղափոխվի Լոնդոն։