«Շախտյորը» որոշել է, թե որտեղ կանցկացնի տնային հանդիպումները

Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումները կանցկացնի Լեհաստանում, հաղորդում է YouTube-ի «TaToTake» ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լեհաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ են ընդունել այս միտքը, քանի որ ցանկանում են ընդունել եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի հանդիպումները։

Հարկ է նշել, որ «Շախտյորն» արդեն երաշխավորել է իր տեղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։