«Ատլետիկոն» կարող է հրաժարվել Գրիզմանի ծառայություններից

Մադրիդի «Ատլետիկոն» կարող է հրաժարվել «Բարսելոնայից» վարձավճարով հանդես եկող ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանի ծառայություններից, հայտնում է COPE-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ներքնակների» ղեկավարությունն արդեն տեղեկացրել է հարձակվողին, որ կարող է հրաժարվել վարձակալության ժամկետը երկարաձգելու մտքից։ Պատճառը տարեկան մոտ 18 միլիոն եվրո ստացող ֆուտբոլիստի շատ բարձր աշխատավարձն է։

Այս մրցաշրջանում 31-ամյա Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։