Լավագույն և վատագույն ֆուտբոլային արձանները (PHOTO)

«Մանչեսթեր Սիթին» ակումբի տնային մարզադաշտում տեղադրել է թիմի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի արձանը։

Արձանը պատկերում է Ագուերոյի՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» նկատմամբ հաղթանակի հիացական տոնումը, որը «Մանչեսթեր Սիթիին» բերել էր Պրեմիեր լիգայի առաջին տիտղոսը։

«Անկեղծ ասած՝ ինձ համար սա շատ գեղեցիկ է՝ տեսնել ինձ 10 տարի առաջ․ սա շատ հուզիչ է։ Այս 10 տարիներին ես կարողացել եմ շատ տիտղոսներ նվաճել և կարողացել եմ օգնել ակումբին՝ դառնալ աշխարհում ամենակարևորներից մեկը», — ասել է Ագուերոն։

Ագուերոյին, հնարավոր է, դուր էր եկել միջոցառումը, իր արձանը, որը, ընդհանուր կարծիքով, հիանալի է, բայց կան և այլ խաղացողներ, որոնք, գուցե, գոհ չեն եղել վերջնական արդյունքից։

Եկեք վերհիշենք ֆուտբոլային վատագույն և լավագույն արձանները։

Լավագույն ֆուտբոլային արձանները

Սըր Ալեքս Ֆերգյուսոն, «Օլդ Թրաֆորդ»

Ֆերգիի բրոնզե արձանը բացվեց նրա կնոջ կողմից 2012 թվականին երբ «Մանչեսթեր Յունայթեդը» տոնում էր մարզչի՝ թիմը գլխավորելու 25 տարին։

Զինեդին Մատերացի, Փարիզ

Ալժիրցի քանդակագործ Ադել Աբդեսսեմեի կողմից պատրաստված արձանը բացվեց 2012 թվականին Փարիզի Պոմպիդու կենտրոնի հարևանությամբ։ Այն ներկայացնում է Զինեդին Զիդանի գլխով հայտնի հարվածը Մարկո Մատերացիին ԱԱ-2006-ի եզրափակչում։

Լև Յաշին, Մոսկվա

Ֆուտբոլային ամենատպավորիչ արձաններից մեկը, որ երբևէ քանդակվել է։ Ոգեշնչված Ալեքսանդր Ռուկավիշնիկովի օրիգինալ հուշարձանից՝ Յաշինի արձանը գտնվում է Մոսկվայի Պետրովսկու այգում։

Վատագույն ֆուտբոլային արձանները

Կրիշտիանու Ռոնալդու, Մադեիրա

Այն փաստը, որ Ռոնալդուի ընտանիքը խնդրել է փոխել արձանը, ամեն ինչ ասում է։

Կառլոս Վալդերամա, Սանտա Մարթա, Կոլումբիա

Լեգենդի՝ Էդուարդո Սանթոս մարզադաշտի մուտքի մոտ տեղադրված արձանը ամենագեղեցիկներից չէ, որ դուք կտեսնեք։