Ռոնալդու. «Տեն Հագին պետք է ժամանակ տալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Էրիկ տեն Հագի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը։

«Մենք բոլորս ուրախ և ոգևորված ենք ոչ միայն որպես խաղացողներ, այլև որպես երկրպագուներ: Պետք է հավատալ, որ հաջորդ տարի կարող ենք տիտղոսներ նվաճել։ Ես գիտեմ, որ Տեն Հագը ֆանտաստիկ աշխատանք է կատարել «Այաքսում», նա փորձառու մարզիչ է, բայց մենք պետք է ժամանակ տանք նրան»,- ասել է Ռոնալդուն։

Այս մրցաշրջանում Տեն Հագը ևս մեկ չեմպիոն դարձավ «Այաքսի» հետ: