«Բավարիան» ցանկանում է ամռանը ձեռք բերել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին:
Այս շաբաթվա սկզբին մյունխենյան ակումբի ներկայացուցիչները հայտնել են սենեգալցու գործակալին իր հաճախորդի հետ պայմանագիր կնքելու ցանկության մասին, հաղորդում է «Bayern & Germany»-ը՝ հղում անելով Bild-ին:
Մանեի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։