Կլոպը խոստովանել է, որ մի քանի անգամ կարող էր գլխավորել «Բավարիան»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ մեկ անգամ չէ, որ կարող էր գլխավորել «Բավարիան», սակայն հրաժարվել է նման հնարավորությունից։

«Ես կարող էի մի քանի անգամ գնալ «Բավարիա»: Ես կարող էի ավելի շատ տիտղոսներ նվաճել իմ կյանքում։ Ես դա չեմ արել։ Ես պայմանագիր ունեի «Լիվերպուլի» հետ և չէի մտածում հեռանալու մասին»,- Կլոպի խոսքը մեջբերում է IMIaSanMia -ն։

54-ամյա Կլոպը «Լիվերպուլի» հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի ամառ։ Հիշեցնենք, որ գերմանացի մարզիչը մերսիսայդցիներին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ բրիտանացիները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։