Պեպ Գվարդիոլան դժգոհ է «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումների քանակից։
-Վերջին տարիներին ձեզ դուր եկա՞վ ձեր կատարած աշխատանքը:
— Որոշակի ժամանակահատվածներում՝ այո։ Կցանկանայի, որ ավելի շատ ժամանակ ունենայի հաջող հատվածներում ուրախանալու և վատ ժամանակներում տխուր լինելու համար: Այստեղ մեզ մոտ մեկ հանդիպուից հետո գալիս է մյուսը, ժամանակ չի մնում:
Մեկ մրցաշրջան հետո Չեմպիոնների լիգայում ավելի շատ թիմեր կլինեն։ Ավելի շատ խաղեր, ավելի շատ մրցաշարեր: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ամեն ինչ միայն վատանալու է: Չափազանց շատ են խաղերը: Ես ժամանակ չունեմ վայելելու «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը, ավելի լավ վերլուծելու խաղը, ավելի լավ պատրաստվելու։
Իսկ մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստները դեռ պետք է չորս հանդիպում անցկացնեն ազգային հավաքականների կազմում: Հետո արձակուրդ, և ամեն ինչ կսկսվի սկզբից: Ինչ-որ մեկը կասի. «Այո, բայց դու հաղթում ես»: Միգուցե մեզ պետք է ավելի քիչ հաղթել և փոխել մեր դիրքը։ Խաղերի քանակի ավելացման հետ ամեն ինչ կվատանա: