Ռումինական «Գազ Մեթան Մեդիասը» առաջնության ընթացիկ մրցաշրջանն ավարտեց մինուս 38 միավորով՝ իջնելով Ռումինիայի բարձրագույն լիգայից։ Պատճառը ակումբի պարտքերն են: Տեղական ֆուտբոլի ֆեդերացիան ակումբից միավորներ է հանել՝ այդպես պատժելով թիմին մեծաքանակ պարտքերի համար: