Իկարդիով հետաքրքրված են «Լացիոն» և «Նապոլին»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Լացիոյի» և «Նապոլիի» թիրախում, գրում է լրագրող Էքրեմ Կոնուրը։ ՊՍԺ-ի ղեկավարությունը կքննարկի 29-ամյա արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։ Այս մրցաշրջանում Իկարդին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։