«Բավարիայից» կապվել են Մանեի գործակալի հետ

«Բավարիան» պատրաստվում է այս ամառ ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին:

Ինչպես հայտնում է Bild-ը, մյունխենյան ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի հետ։

«Բավարիան» ակտիվորեն աշխատում է Մանեի տրանսֆերի ուղղությամբ այն բանից հետո, երբ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու պայմանագրի ժամկետը:

Մանեի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։