«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, արգենտինացի գործակալ Խորխե Անտունը ժամանել է Լոնդոն՝ ուսումնասիրելու ԱՊԼ-ի ակումբների առաջարկները:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դիբալային հավակնում են նաև «Ռոման», «Ինտերը», «Ատլետիկոն» և Դորտմունդի «Բորուսիան»:
Դիբալան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։