Ֆրանսիական պարբերականները շարունակում են գրել, որ «Պարի Սեն Ժերմենը» նոր մարզիչ է փնտրում, որը կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոյին:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ՊՍԺ-ն դիտարկում է երեք տարբերակ: Նախ նրանք կենտրոնացել են Մարսելո Գալյարդոյի վրա, ով աչքի է ընկել իր աշխատանքով «Ռիվեր Փլեյթում»։ Նա նախկինում գրավել էր «Բարսելոնայի» ուշադրությունը, երբ նրանք փոխարինող էին փնտրում Ռոնալդ Կումանին:
ՊՍԺ-ն դիտարկում է նաև Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի թեկանծությունը: Թեկնածուների թվում է նաև Տիագո Մոտան: Վերջինս այս պահին աշխատում է «Սպեցիայում»: