«Ասաց, որ ցանկանում է խաղալ միայն «Բավարիայում». Նագելսմանը՝ Մազրաուիի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հաստատել է, որ մյունխենյան ակումբը մոտ է «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուիի տրանսֆերը ձեռք բերելուն։

«Մենք մոտ ենք Մազրաուիի գործարքի ավարտին: Մնացել են փոքր հարցեր։ Մենք շատ ուրախ կլինենք, եթե ավարտենք այս գործարքը, քանի որ նա շատ լավ խաղացող է։ Մեր առաջին զրույցի ժամանակ Նուսաիրն ասաց, որ ցանկանում է խաղալ միայն «Բավարիայում»։ Նա անհամբեր սպասում է տեղափոխությանը։  Մեզ նման խաղացողներ են պետք։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեզ հաջողվի մեր շարքերը ավելացնել նման երիտասարդ ֆուտբոլիստով»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա մարոկկացին բոլոր մրցաշարերում մասնակցել է «Այաքսի» 34 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: