ՌՊԼ-ն դիտարկում է  2022/23 մրցաշրջանի ձևաչափի 5 տարբերակ

Ռուսաստանի Պրեմիեր լիգան դիտարկում է 2022/23 մրցաշրջանի ձևաչափի 5 տարբերակ, հայտնում է Sports.ru-ն։

1․ 16 թիմերի մասնակցությամբ 30 տուր գումարած Լիգայի գավաթի անցկացում

2․ 16 թիմերի մասնակցությամբ 30 տուր, այնուհետև խմբերի բաժանում(1-4-րդ տեղեր, 5-12, 13-16)

3․ 16 թիմերի մասնակցությամբ 30 տուր, այնուհետև 2 խմբերի բաժանում 8-ական թիմերով

4․ 16 թիմերի մասնակցությամբ 30 տուր, այնուհետև խմբերի բաժանում ըստ աշխարհագրական դիրքի՝ ավիաթռիչքների սահմանափակման պատճառով

5․ Ընդլայնում մինչև 18 թիմ

Նշվում է, որ այս մրցաշրջանի ՌՊԼ-ի թոփ-6 թիմերը դեմ են առաջնության մասնակիցների ընդլայմանը և կողմնակից են գործող ձևաչափի պահպանմանը, իսկ եվրագավաթներից հեռացման պատճառով ազատ մնացած  օրերին առաջարկում են վերակագնել Լիգայի գավաթը, որը անցկացվել է միայն մեկ անգամ՝ 2003 թվականին։