«Լիոնը» հետաքրքրված է «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիաի ծառայություններով, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը ցանկանում է 28-ամյա դոմինիկանացի ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ 5-6 մլն․ եվրո։
Դիասի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Նա այս մրցաշրջանում մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 10 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 մլն․ եվրո։
Հիշեցնենք, որ Դիասը ավելի վաղ ՝ 2017-2018 թվականներին վարձավճարով հանդես է եկել «Լիոնում»։