Կլոպը դժգոհ է եվրագավաթների նոր ձևաչափից և Ազգերի լիգայի անցկացումից

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդես է եկել եվրագավաթների նոր ձևաչափի և Ազգերի լիգայի   անցկացման դեմ։

Տեղեկացնենք, որ 2024/25 մրցաշրջանից ՉԼ-ում և այլ եվրագավաթային մրցաշարերում մտցվում է շվեյցարական մրցակարգ։ Խմբային փուլում հանդես կգան 36 ակումբներ, որոնք մինչև փլեյ-օֆֆ փուլը առնվազն 8 հանդիպում կանցկացնեն։

« Շատ խաղերը դա միշտ էլ վատ գաղափար է։ Ես շատ եմ խոսել դրա մասին։ Ակնհայտ է, որ դա ոչ ոքի չի հետաքրքրում։ Ես ժամանակ չեմ ունեցել մանրակրկիտ ուսումնասիրելու նոր ձևաչափը, բայց ես լսել եմ դրա մասին։ Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել կարծիք կազմել։

ՈՒԵՖԱ-ի նախագահը ինձ հաղորդագրություն էր գրել այդ մասին, իսկ ես պատասխանեցի, որ պատրաստ չեմ նման քննարկմանը, սակայն կարծում եմ, որ ֆուտբոլը պետք է ավելի շատ կենտրոնացած լինի երկրպագուների վրա, իսկ նա պատասախանեց, որ եվրագավաթներից ստացած եկամուտների 93 %-ը բաժին է հասնում ակումբներին։

Ես կնախընտրեի, որ ՈՒԵՖԱ-ն ՉԼ-ի եզրափակչից ավելի շատ եկամուտ ստանար, բայց հրաժարվեր Ազգերի լիգայի անցկացումից։ Դա իմ անձնական կարծիքն է»,- Կլոպի խոսքերն է  մեջբերում Liverpool Echo-ն։