«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Վիսենտե Մորենոն հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի մարզական տնօրեն Ռուֆետեն մրցաշրջանի ավարտից հետո նույնպես կհեռանա։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Էսպանյոլի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը համարվում է Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն։
Հիշեցնենք, որ Մորենոյի գլխավորությամբ «Էսպանյոլը» անցած մրցաշրջանում Լա լիգայի ուղեգիր ձեռք բերեց, իսկ այս մրցաշրջանում կարողացավ պահպանել իր տեղը Պրիմերայում։