Կրիպտոարժույթային ընկերությունը կարող է դառնալ «Բարսելոնայի» հովանավորը, հայտնում է Diario Sport-ը։
Polkadot կրիպտոարժույթային ընկերությունը հովանավորության վերաբերյալ բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ։ Ընկերությունը առաջարկում է տարեկան 20 մլն․ եվրո։ Polkadot-ը ցանկանում է իր լոգոտիպը փակցնել «Բարսելոնայի» մարզաշապիկի թևքին։ Կատալոնացիները ուսումնասիրում են առաջարկը և այն գնահատում են։
Նշենք, որ Polkadot-ը ավելի վաղ ցանկանում էր դառնալ «Բարսելոնայի» տիտղոսային հովանավորը, սակայն կապտանռնագույները ընտրեցին Spotify-ն։